Ռումինիայի արևելքում գտնվող Գալաց քաղաքում անօդաչու թռչող սարքն (ԱԹՍ) ընկել է բնակելի տան վրա։ Այս մասին մայիսի 29-ին հայտնել է Mediafax գործակալությունը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ դրոնի՝ շենքին բախվելու պահին հնչել է պայթյուն։ Դեպքի հետևանքով բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, երկու մարդ վիրավորվել է։ Այս պահին հրշեջներին հաջողվել է մարել կրակը։

Տուժած տնից իրավապահ մարմինները և արտակարգ ծառայությունները տարհանել են շուրջ 70 բնակչի։

Share.