Ջենիֆեր Լոուրենսը զարմանալի խոստովանություն է արել սեքսի տեսարաններ նկարահանելու մասին՝ նշելով, որ դրանք «ավելի հեշտ» է համարում այն դերասանների հետ, որոնց չի ճանաչում։
«Իմ ընկերը գիժ է» ֆիլմի օսկարակիր աստղը 92nd Street Y–ում Ջոշ Հորովիցի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իր նոր՝ «Die My Love» ֆիլմի նկարահանումների առաջին օրը ինքն ու Ռոբերտ Փեթինսոնը ստիպված են եղել մերկ սեքսի տեսարան նկարահանել, չնայած իրական կյանքում նրանք լիովին անծանոթ էին։
«Իրականում դա ավելի հեշտ էր», - պարզաբանել է Լոուրենսը, ըստ People-ի։ «Որովհետև Ռոբը և ես միմյանց չէինք ճանաչում։ Եվ դա ավելի լավ է, հասկանո՞ւմ եք»։ Նա հավելել է, որ ընկերոջ հետ համբուրվելը, ինչպես դա արել է Ջոշ Հաթչերսոնի հետ «Քաղցած խաղեր» ֆիլմում, շատ ավելի տարօրինակ էր։ «Այնպես որ, անծանոթի հետ աշխատելը նախընտրելի է»։
35-ամյա Լոուրենսը նաև խոստովանել է, որ սովորաբար «անհանգստություն» է զգում ցանկացած ֆիլմից առաջ, ուստի նոր գործընկերոջ հետ բոլոր անհարմար տեսարանները անմիջապես անցնելը օգնում է նրան հանգստանալ նկարահանման հրապարակում։