Հայտնի են տոնական սեղանի ամենավտանգավոր ուտեստները
Հունվարի 18, 2026

Հայտնի են տոնական սեղանի ամենավտանգավոր ուտեստները

By Հունվարի 08, 2026 28

Նոր տարվա սեղանի ամենավտանգավոր ուտեստներն են մայոնեզով աղցանները, ճարպոտ երշիկները, ապխտած միսը, տապակած միսը և շատ խմորով կարկանդակները։ Այս մասին Լենտա.ռու-ին ասել է թունաբան Միխայիլ Կուտիշովը։ 

«Նման կերակուրները հագեցվածության զգացում են տալիս, բայց միաժամանակ ծանրաբեռնում են լյարդն ու մարսողական համակարգը, դանդաղեցնում նյութափոխանակությունը և կարող են առաջացնել ծանրության զգացում, այրոց կամ հոգնածություն։ Ոչ պակաս ծանրաբեռնվածություն են ստեղծում քաղցրավենիքները՝ տորթերը, շոկոլադը, կոնֆետները։ Դրանք արագորեն բարձրացնում են շաքարի մակարդակը, բայց նույնքան արագ էլ առաջացնում են էներգիայի անկում և նորից սնվելու (թեթև ուտեստների) ցանկություն», — բացատրել է բժիշկը։ 

Նա առաջարկել է տոնական սեղանն ավելի քիչ վնասակար դարձնել՝ աղցանների մեջ մայոնեզը փոխարինելով յոգուրտից, թթվասերից կամ ձիթապտղի յուղից պատրաստված թեթև սոուսներով և նախապատվությունը տալով եփած, թխված կամ շոգեխաշած մսին՝ տապակածի փոխարեն, ինչպես նաև ավելացնելով ավելի շատ ձուկ և բանջարեղեն։ Կուտուշովն ընդգծել է, որ նույնիսկ չնչին փոփոխությունները նվազեցնում են լյարդի և մարսողության վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։

«Սովորական քաղցրավենիքը կարելի է փոխարինել տնական դեսերտներով, որոնք պարունակում են քիչ քանակությամբ շաքար, ինչպես նաև մրգերով, ընկուզեղենով կամ մուսերով։ Նաև կարևոր է ծանր ուտեստները համադրել թեթևների՝ թարմ բանջարեղենի և կանաչու հետ։ Դա օգնում է օրգանիզմին ավելի լավ մարսել սնունդը և նվազեցնում է ծանրության զգացումը առատ խնջույքներից հետո»,- եզրափակել է թունաբանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս