Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը ընդգրկվել է «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցանկում
Հունվարի 18, 2026

Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը ընդգրկվել է «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցանկում

By Դեկտեմբերի 16, 2025 62

Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը պաշտոնապես ընդգրկվել է «Forbes» ամսագրի միլիարդատերերի ցանկում, հաղորդել է ամսագիրը:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ «Տիտանիկ», «Օտարները», «Տերմինատոր» և «Ավատար» ֆիլմերի հեղինակի կարողությունը գնահատվում է 1.1 միլիարդ դոլար:

«Քեմերոնի ֆիլմերը միասին համաշխարհային կինովարձույթում վաստակել են մոտ 9 միլիարդ դոլար, և այդ եկամուտներից նրա բաժինը կազմում է նրա անձնական կարողության մեծ մասը, որը «Forbes» -ը ներկայումս գնահատում է 1.1 միլիարդ դոլար: Սա Քեմերոնին դասում է միլիարդատերերի կարգավիճակին հասած ռեժիսորների չափազանց կարճ ցուցակի մեջ, այդ թվում՝ Ջորջ Լուկասին, Սթիվեն Սփիլբերգին, Փիթեր Ջեքսոնին և Թայլեր Փերին», - նշվում է ամսագրի մեջ: 

Երեկ հաղորդվել է, որ SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմում է 600 միլիարդ դոլար՝ ըստ «Forbes»-ի։

Rate this item
(0 votes)

Լրահոս