Մեկ կոնցեպտ՝ մի ամբողջ դինաստիա․ Genesis-ը սուպերմեքենան վերածում է շարքի՝ կաբրիոլետից մինչեւ GT3
Հունվարի 17, 2026

Մեկ կոնցեպտ՝ մի ամբողջ դինաստիա․ Genesis-ը սուպերմեքենան վերածում է շարքի՝ կաբրիոլետից մինչեւ GT3

By Դեկտեմբերի 14, 2025 60

Հարավկորեական Genesis ապրանքանիշը պատրաստվում է թողարկել իր նոր միջին շարժիչով սուպերմեքենայի՝ Magma GT-ի ամբողջական շարքի տարբերակները, ներառյալ կաբրիոլետը եւ «հարդքոր» տարբերակները, այդ թվում՝ ճանապարհայինին մոտ GT3-ը, գրել է Autocar-ը։ 

Մեքենան ստեղծվելու է որպես Genesis նոր սպորտային ենթաբրենդի մաս, որը կենտրոնանալու է արտադրողականության եւ բարձրակարգ որակի համադրման վրա։ 

Magma GT-ն սկզբում ներկայացվել է որպես կոնցեպտ՝ մրցակցելով այնպիսի հայտնի սուպերմեքենաների հետ, ինչպիսին են Porsche 911-ը եւ McLaren 720S-ը, եւ նախատեսվում է շուկա դուրս բերել այս տասնամյակի վերջում։ 

Genesis-ի կրեատիվ տնօրեն Լյուկ Դոնկերվոլկեն հաստատել է, որ մեքենան մեկ տարբերակով չի սահմանափակվելու. բազային մոդելից բացի, հասանելի կլինեն S, GTS, Roadster (կաբրիոլետ), թեթեւ տարբերակներ, ճանապարհային GT3-ը եւ մրցարշավի համար նախատեսված GT3 R-ը։ Այս ռազմավարությունը կոչված է մեկ մոդելի շրջանակում գնորդներին առաջարկել տարբեր կերպարներ եւ սպորտային դինամիկայի մակարդակներ։ Չնայած կոնցեպտն ունի V8 շարժիչով տարբերակ, շարժիչի վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, այն կախված կլինի հաճախորդների պահանջարկից եւ GT3 դասի պահանջներից: Հնարավոր են շարժիչների տարբերակներ, այդ թվում՝ V8, եւ հիբրիդային համակցություններ՝ հզորության եւ մարզական կանոնակարգի համապատասխանույթնա միջեւ հավասարակշռության հասնելու համար։ 

Magma GT-ն կլինի Genesis-ի միակ մոդելը, որը կառաջարկվի բացառապես սպորտային տարբերակով՝ ի տարբերություն ապրանքանիշի սովորական շքեղ սեդանների եւ քրոսովերների: Դոնկերվոլկեն նշել է, որ չնայած այդքան լայն մոդելային ցիկլը ավանդաբար զուգորդվում է Porsche-ի ֆիրմային մոտեցման հետ, Genesis-ը կձգտի ստեղծել իր սեփական բնավորությունը՝ համատեղելով «նրբագեղությունն ու ատլետիկ դինամիկան»։

Rate this item
(0 votes)

Լրահոս