LEO Flight ընկերությունը սկսել է ընդունել LEO Solo անձնական թռչող սարքի նախնական պատվերներ, որը օդաչուի արտոնագիր չի պահանջում։
Նոր փոխադրամիջոցը 2x2 մետրանոց հարթակ է՝ 48 էլեկտրական ռոտորներով (մեքենաների և տուրբինների պտտվող մասով –խմբ.)։
Ռոտորները տեղադրված են յուրաքանչյուր անկյունում 12-ական խմբերով։ LEO Solo-ի տեխնիկական բնութագրերը հնարավորություն են տալիս մոտավորապես 10-15 րոպեի ընթացքում մինչև 100 կմ/ժ արագությամբ թռիչք կատարել ցածր բարձրության վրա։ 80 դեցիբելով սարքը կարելի է համեմատել հզոր փոշեկուլի աշխատանքի հետ։ Սարքի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2025 թվականի վերջին։
Նախագծի իրագործելիության համար կարևորագույն տեխնոլոգիան տնային լիցքավորման հնարավորություններով կարծրամարմին մարտկոցն է։ Նման մարտկոցները դեռևս առևտրային առումով հասանելի չեն, և ավտոարտադրողների մեծ մասը նախատեսում է դրանք ներկայացնել միայն 2027 թվականին, ինչը կասկածի տակ է դնում նախատեսված արտադրության ժամանակացույցը։ Ընդսմին, թիմն արդեն անցկացրել է նախատիպի առաջին օդաչուական փորձարկումները՝ ցույց տալով կայուն թռիչքի հնարավորությունը, թեև մշակված դիզայնը դեռևս հեռու է վերջնական լինելուց։
Տեխնիկական տեսանկյունից, մի քանի փոքր ռոտորների օգտագործումը բարձր բեռ է փնտրում և պահանջում է զգալի էներգիա՝ վերելքի ուժ ստեղծելու համար։ Նախագծի հիմնադիրներն են Փիթ Բիտարը, որը հայտնի է բազմաթիվ փորձարարական էլեկտրական շարժիչների ստեղծմամբ, և Կառլոս Սալաֆը՝ Mazda-ի նախկին դիզայները, որը ներդրում է ունեցել Nagare և Furai կոնցեպտային ավտոմեքենաների ստեղծման գործում։ Մինչդեռ Բիտարը պատասխանատու է շարժիչի համար, Սալաֆը նախագծին գեղագիտական բաղադրիչ հաղորդեց՝ ֆունկցիոնալ հարթակը ոճային սարքի վերածելով։