Խաղաղության համաձայնագիրը մշակած թիմը կլինի Մոսկվայում. Դմիտրիև
Դեկտեմբերի 05, 2025

Խաղաղության համաձայնագիրը մշակած թիմը կլինի Մոսկվայում. Դմիտրիև

Դեկտեմբերի 2-ը կարևոր օր է աշխարհի համար, հայտարարել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Կարևոր օր աշխարհի համար. նախագահ Թրամփի Գազայի հարցով խաղաղության համաձայնագիրը մշակած թիմը կլինի Մոսկվայում՝ Թրամփի՝ Ուկրաինայի խաղաղության օրակարգն առաջ մղելու համար», - գրել է Դմիտրիևը X-ում։

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հետ։ Հիմնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը, այդ թվում՝ ԱՄՆ-ի առաջարկներն այս հարցի վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հանդիպումը կկայանա կեսօրին։ Զրույցի առաջին կադրերը հասանելի կլինեն լրատվամիջոցներին։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 02 Դեկտեմբերի 2025 12:25

Լրահոս