ԵՄ դիվանագետները պատրաստվում են բախվել Թրամփի հետ՝ Գրենլանդիայի պատճառով. Politico
Հունվարի 15, 2026

ԵՄ դիվանագետները պատրաստվում են բախվել Թրամփի հետ՝ Գրենլանդիայի պատճառով. Politico

By Հունվարի 08, 2026 39

ԵՄ դիվանագետները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բախման՝ Գրենլանդիայի նկատմամբ նրա պահանջների պատճառով, հաղորդում է Politico-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք Թրամփի հետ ուղղակի առճակատմանը: Նա ագրեսիվ տրամադրվածություն ունի և մենք պետք է պատրաստ լինենք դրան», - պարբերականին ասել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը: 

Ըստ նրա՝ եթե նախկինում եվրոպական կառավարությունները չէին գիտակցում, որ Գրենլանդիան զավթելու Դոնալդ Թրամփի սպառնալիքները լուրջ են, ապա այժմ նրանք դա հասկանում են: 

 

Politico-ի մեկ այլ զրուցակից՝ ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչ, ենթադրել է, որ դաշինքը կարող է որպես միջնորդ հանդես գալ Գրենլանդիայի, Դանիայի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նա նախկինում արել է դաշինքի անդամներ Թուրքիայի և Հունաստանի միջև վեճերի ժամանակ։

Պարբերականը հղում է անում նաև ՆԱՏՕ-ի երեք դիվանագետների հայտարարություններին, ովքեր նշել են, որ, «ի թիվս այլ հարցերի, դաշինքը պետք է դիտարկի Արկտիկայի պաշտպանական ծախսերի աճի արագացումը, տարածաշրջանում ավելի մեծ թվով զինվորական վարժանքների անցկացումը և զորքերի տեղակայումը՝ Գրենլանդիայի անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ-ին հանգստացնելու համար»։

«Դաշինքը նաև պետք է պատրաստ լինի ստեղծել «Արկտիկական պահակախումբ» ծրագիրը, որն իր ռազմական ռեսուրսները տեղափոխում է տարածաշրջան՝ «Արևելյան պահակախումբ» և «Բալթիկ պահակախումբ» նախաձեռնությունների օրինակով», - կարծում են ՆԱՏՕ-ի երկու դիվանագետներ։

Rate this item
(0 votes)

Լրահոս