Իրանում ընթացող ցույցերի որոշ կադրեր ստեղծվել են ԱԲ–ի օգնությամբ
Հունվարի 15, 2026

Իրանում ընթացող ցույցերի որոշ կադրեր ստեղծվել են ԱԲ–ի օգնությամբ

By Հունվարի 07, 2026 46

Իրանում անցկացվող բողոքի ակցիաների կադրերը, որոնք հրապարակվում են համացանցում, հաճախ ստեղծվում են արհեստական բանականության օգնությամբ։ RT–ի հետ զրույցում այս մասին ասել է Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Մարանդին:

Նրա խոսքով՝ մայրաքաղաքի փողոցներում իրավիճակն այժմ հանգիստ է։

Մարանդին հավելել է, որ Իրանում սկսված բողոքի ցույցերը սկզբում խաղաղ են ընթացել, բայց երկրորդ օրը ցուցարարների շարքերում սադրիչներ են հայտնվել: 

«Օտարերկրյա հետախուզությունն օգնում է այդ ջարդարարներին, որպեսզի սերմանի տարաձայնություններ, վախ, ինչպես նաև սպանություններ հրահրի։ Այս պահին արդեն ոստիկանության երեք կամ չորս աշխատակից է սպանվել»,– ասել է փորձագետը: 

Բողոքի ակցիաների առաջացման հիմնական պատճառը, ըստ պրոֆեսորի, տնտեսական ճգնաժամն է եղել, որը ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով է առաջացել։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։

Rate this item
(0 votes)

Լրահոս