ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 10-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, Սիրիայում տիրող իրավիճակը և Գազայում խաղաղության համաձայնագիրը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Առավոտյան Ռուբիոն իր սոցցանցերում գրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին: