Իրանի գլխավոր դատախազը հանձնարարել է նախապատրաստվել անկարգությունների մասնակիցների դատավարությանը
Հունվարի 18, 2026

Իրանի գլխավոր դատախազը հանձնարարել է նախապատրաստվել անկարգությունների մասնակիցների դատավարությանը

By Հունվարի 11, 2026 37

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Մովահեդի Ազադը հայտարարել է, որ դատախազությունները պարտավոր են մանրակրկիտ և անհապաղ՝ մեղադրական եզրակացություններ կայացնելու միջոցով, նախապատրաստվել դատական քննությանն ու վճռականորեն կանխել այն անձանց գործողությունները, որոնք, դավաճանելով ժողովրդին և ստեղծելով անապահով միջավայր, ձգտում են երկրում օտար ուժերի գերիշխանության հաստատմանը, հայտնում է Tasnim-ը։

Ըստ լրատվամիջոցի, այս գործով բոլոր հանցագործները «մոհարեբ» են։

«Գործերի քննությունը պետք է ընթանա առանց որևէ զիջման, ներողամտության, մեղմության կամ թողտվության դրսևորման։ Անկարգությունների բոլոր հրահրողների նկատմամբ մեղադրանքները նույնն են։ Նշանակություն չունի՝ խոսքն այն անձի մասին է, որը կործանարար գործողությունների, անվտանգությանն ու ժողովրդի հանրային գույքին հարված հասցնելու համատեքստում օգնել է անկարգությունների հրահրողներին ու ահաբեկիչներին, թե այն վարձկանների, որոնք զենք են վերցրել և քաղաքացիների շրջանում վախ ու սարսափ տարածել։

Այդ անձինք չպետք է հայտարարեն, թե մոլորության մեջ են եղել, քանի որ թշնամու նպատակների վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացումները նրանց տրվել են։

Հանրային ամբիոններից հանդես եկողները և վիրտուալ տիրույթի ակտիվիստները պետք է ուշադիր լինեն իրենց խոսքի և վարքագծի նկատմամբ»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

«Մոհարեբ» տերմինը վերաբերում է իսլամական իրավունքին և իրանական իրավական համակարգում օգտագործվում է այն անձի նկատմամբ, որն իր գործողություններով փաստացի պատերազմ է մղում պետության և հասարակության դեմ։

Իրանի քրեական իրավունքում «մոհարեբի» մեղադրանքը համարվում է պետական անվտանգության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը և նախատեսում է չափազանց խիստ պատիժներ՝ ընդհուպ մահապատիժ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպիտակ տունը հրապարակել է Գազայի խաղաղության խորհրդի կազմը

Կամո Ցուցուլյանը կնշանակվի ոստիկանապետ

Թրամփը Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներին հրավիրել է միանալ իր «խաղաղության խորհրդին»

«Նա համաձայնվեց»․ հրապարակվել է Զելենսկու մասին Մակրոնի և Թրամփի զրույցի տեսագրությունը

Սա ամերիկյան սադրանք էր․ Խամենեի

Ֆրանսիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ բանաձև է ներկայացվելու

Գազայի գործադիր խորհրդի կազմը հակասում է Իսրայելի քաղաքականությանը

Իրանի Երկինքն ամերիկացիների համար վերածվել է սև խոռոչի․ «Ամերիկայի աչքերը տիեզերքում» այլևս չեն կարող տեսնել, թե ինչ է կատարվում Իրանի տարածքում

Իրանի վրա հարձակման ծրագիր՝ «Գրենլանդիայի» քողի ներքո․ «Սառույցի երկիրը» օգտագործվում է որպես քաղաքական լծակ՝ «Կրակի երկրի» դեմ սցենար սկսելու համար

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Թրամփ

Եվրամիությունը ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Իրանի օդային տարածքից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին». Մխիթարյանը դաշտում անցկացրել է 78 րոպե

Ջերմուկում 2 անչափահ ծեծել են հացթուխին

Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության