Դանակահարություններ և ձերբակալություններ. ի՞նչ է կատարվում Իրանում այս ժամերին
Հունվարի 17, 2026

Դանակահարություններ և ձերբակալություններ. ի՞նչ է կատարվում Իրանում այս ժամերին

By Հունվարի 10, 2026 66

Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:

«Տեղական դատախազության տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են, երբ նրանք փորձել են բացատրել խախտողներին խաղաղ ցույցի և բռնության տարբերությունը: Երկուսն էլ ստացել են դանակի ավելի քան 40 հարված»,- գրում է կայքը:

Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։

Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:

Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը Եգիպտոսի և Թուրքիայի առաջնորդներին հրավիրել է միանալ իր «խաղաղության խորհրդին»

«Նա համաձայնվեց»․ հրապարակվել է Զելենսկու մասին Մակրոնի և Թրամփի զրույցի տեսագրությունը

Սա ամերիկյան սադրանք էր․ Խամենեի

Ֆրանսիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ բանաձև է ներկայացվելու

Գազայի գործադիր խորհրդի կազմը հակասում է Իսրայելի քաղաքականությանը

Իրանի Երկինքն ամերիկացիների համար վերածվել է սև խոռոչի․ «Ամերիկայի աչքերը տիեզերքում» այլևս չեն կարող տեսնել, թե ինչ է կատարվում Իրանի տարածքում

Իրանի վրա հարձակման ծրագիր՝ «Գրենլանդիայի» քողի ներքո․ «Սառույցի երկիրը» օգտագործվում է որպես քաղաքական լծակ՝ «Կրակի երկրի» դեմ սցենար սկսելու համար

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Թրամփ

Եվրամիությունը ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Իրանի օդային տարածքից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին». Մխիթարյանը դաշտում անցկացրել է 78 րոպե

Ջերմուկում 2 անչափահ ծեծել են հացթուխին

Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

ԱՄՆ-ում քննարկում են Ուկրաինայի համար խաղաղության խորհրդի ստեղծման հնարավորությունը․ Financial Times

Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է Թրամփին անկարգությունների ժամանակ երկրին հասցված վնասի եւ զոհերի համար