Արաղչին պատասխանել է գահընկեց արված շահի որդու՝ իշխանությունը բռնի զավթելու կոչին
Հունվարի 17, 2026

Արաղչին պատասխանել է գահընկեց արված շահի որդու՝ իշխանությունը բռնի զավթելու կոչին

By Հունվարի 10, 2026 42

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին պատասխանել է գահընկեց արված շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին։ Վերջինս ավելի վաղ, ըստ էության, ցուցարարներին Իրանում իշխանությունը բռնի զավթելու կոչ էր արել։

1979 թվականին գահընկեց արված իրանցի շահի որդին՝ Փահլավին, այսօր X սոցցանցում Իրանի բնակիչներին ուղղված հերթական տեսաուղերձն էր հրապարակել: Իր ուղերձում նա համընդհանուր գործադուլի կոչ էր արել, իսկ բողոքի ցույցերի նպատակը համարել ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու օբյեկտների գրավման ու պահպանման նախապատրաստումը: Մինչ այդ նա կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել Իրանում տիրող իրավիճակին։ 

«Յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրները վերաբերում են միայն այդ երկրին, և ոչ ոք իրավունք չունի միջամտելու և որոշելու երկրի ներքին գործերը», - Աբբաս Արաղչիի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը: 

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:

Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գազայի գործադիր խորհրդի կազմը հակասում է Իսրայելի քաղաքականությանը

Իրանի Երկինքն ամերիկացիների համար վերածվել է սև խոռոչի․ «Ամերիկայի աչքերը տիեզերքում» այլևս չեն կարող տեսնել, թե ինչ է կատարվում Իրանի տարածքում

Իրանի վրա հարձակման ծրագիր՝ «Գրենլանդիայի» քողի ներքո․ «Սառույցի երկիրը» օգտագործվում է որպես քաղաքական լծակ՝ «Կրակի երկրի» դեմ սցենար սկսելու համար

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Թրամփ

Եվրամիությունը ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Իրանի օդային տարածքից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

«Ինտերը» հաղթել է «Ուդինեզեին». Մխիթարյանը դաշտում անցկացրել է 78 րոպե

Ջերմուկում 2 անչափահ ծեծել են հացթուխին

Կոպենհագենում բողոքի ակցիա է անցկացվում՝ ի նշան Թրամփի կողմից Գրենլանդիային տիրելու մտադրության

ԱՄՆ-ում քննարկում են Ուկրաինայի համար խաղաղության խորհրդի ստեղծման հնարավորությունը․ Financial Times

Իրանի գերագույն առաջնորդը մեղադրել է Թրամփին անկարգությունների ժամանակ երկրին հասցված վնասի եւ զոհերի համար

Թրամփը պատրաստվում էր հшրվածել Իրանին, սակայն բազմաթիվ առարկությունների պատճառով հետ է կանչել իր որոշումը

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ

Բեռլինը Ուկրաինային լրացուցիչ 60 միլիոն եվրո աջակցություն կհատկացնի

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են լոկալ հրադադարի