Իրանի բանակը հայտարարել է, որ կպաշտպանի հանրային ունեցվածքը բողոքների ֆոնին
Հունվարի 15, 2026

Իրանի բանակը հայտարարել է, որ կպաշտպանի հանրային ունեցվածքը բողոքների ֆոնին

By Հունվարի 10, 2026 55

Իսլամական Հանրապետության Իրանի բանակը գնահատել է երկրում ստեղծված իրավիճակը շարունակվող բողոքի ցույցերի պայմաններում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի զինված ուժերի մամուլի ծառայությանը, բանակը մտադիր է կանխել անկարգությունները և պահպանել հանրային անվտանգությունը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «թշնամին՝ հանցավոր սիոնիստական ռեժիմի և թշնամական ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ, փորձում է խախտել քաղաքների կարգ ու հանգիստը և ապակայունացնել երկրի հասարակական անվտանգությունը»։ Զինված ուժերը հայտարարել են, որ կպաշտպանեն հանրային սեփականությունը և չեն թույլ տա բունտարարական գործողություններ։

Միաժամանակ Իրանի զինվորականները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգոնություն և ազգային խոհեմություն՝ «թշնամու դավադրությունները ձախողելու և միավորվելով՝ չթողնելու, որ նա հասնի իր նենգ նպատակներին»։

Ավելի վաղ Միացյալ Նահանգները աջակցություն էր հայտնել Իրանում բողոքողներին, ինչի մասին հայտարարություն էր արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել