Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրը
Հունվարի 15, 2026

Մակրոնը Ֆրանսիայի քաղաքական ուժերին է ներկայացրել Ուկրաինայում 6000 զինվորականների տեղակայման ծրագիրը

By Հունվարի 10, 2026 38

Հունվարի 6-ին՝ երեքշաբթի օրը, Փարիզում կայացած «Ցանկացողների կոալիցիայի» գագաթնաժողովից երկու օր անց, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը՝ հունվարի 8-ին, հանդիպել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել խաղաղության համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինայում 6000 ֆրանսիացի զինվոր տեղակայելու ծրագիրը, հայտնում է Le Monde-ը։

Տեղի է ունեցել դռնփակ խորհրդակցություն, որին ներկա են եղել վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն, զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը, պաշտպանության շտաբի պետ գեներալ Ֆաբիեն Մանդոնը, Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն և Սենատի նախագահ Ժերար Լարշեն, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, կուսակցությունների առաջնորդները, ինչպես նաև խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովների նախագահները։

Ընդհանուր առմամբ շուրջ երեսուն հոգի՝ մոտ երեք ժամ անցկացրել են Ելիսեյան պալատի ձմեռային այգում, գրում է ֆրանսիական լրատվամիջոցը։

Ներկայացված են եղել բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ նրանք, ովքեր առավել դժկամությամբ էին արտահայտվում Ուկրաինա զորք ուղարկելու վերաբերյալ, ինչպիսիք են «Ազգային միավորումը» և «Անհնազանդ Ֆրանսիան»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել