Իրանի տապալված շահի որդին կոչ է արել իրանցիներին գրավել երկրի քաղաքային կենտրոնները
Հունվարի 15, 2026

Իրանի տապալված շահի որդին կոչ է արել իրանցիներին գրավել երկրի քաղաքային կենտրոնները

By Հունվարի 10, 2026 40

ԱՄՆ-ում բնակվող Իրանի տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, շաբաթ օրը իրանցիներին կոչ է արել անցնել ավելի նպատակաուղղված բողոքի գործողությունների՝ նպատակ ունենալով գրավել և վերահսկողության տակ պահել քաղաքային կենտրոնները, հայտնում է Reuters-ը:

«Մեր նպատակն այլևս պարզապես փողոց դուրս գալը չէ: Նպատակն է պատրաստվել քաղաքային կենտրոնների գրավմանը և դրանց պահպանմանը», - սոցիալական ցանցերում տեղադրված տեսաուղերձում հայտարարել է Ռեզա Փահլավին:

Նա նաև կոչ է արել շաբաթ և կիրակի օրերին իրականացնել բողոքի նոր գործողություններ՝ հավելելով, որ ինքն օրերից մի օր նույնպես «պատրաստվում է վերադառնալ հայրենիք», ինչն իր կարծիքով «շատ մոտ է»:

Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել բողոքի երթեր՝ 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգորդ Ռեզա Փահլավիի կոչից հետո: Չնայած սոցիալական ցանցերում տարածված լայնածավալ և զանգվածային ակցիաների տեսանյութերին, իրանական Fars գործակալությունը պնդել է, որ ելույթները «սահմանափակ» բնույթ են կրել: Երկրում բողոքի շարժման ակտիվացման ֆոնին անջատվել են ինտերնետը, բջջային և քաղաքային հեռախոսակապը:

IRIB գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ բողոքի ակցիաների ընթացքում տուժել են մասնավոր սեփականությունն ու քաղաքային ենթակառուցվածքները. ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ և քաղաքային ավտոբուսներ, վնաս են հասցվել մետրոյի կայարաններին, մզկիթներին, բանկերին և խանութներին:

Իրանական լրատվամիջոցները հայտնել են նաև անկարգությունների ընթացքում զոհերի և վիրավորների մասին:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել