Մադուրոյի առևանգումից հետո հայկական հարցը հնարավոր է փորձեն լուծել ուժով. վրացի քաղաքագետ
Հունվարի 15, 2026

Մադուրոյի առևանգումից հետո հայկական հարցը հնարավոր է փորձեն լուծել ուժով. վրացի քաղաքագետ

By Հունվարի 09, 2026 59

Նիկոլաս Մադուրոյի առևանգումը չի համապատասխանում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի շահերին, գրում է վրացի քաղաքագետ Արչիլ Սիխարուլիձեն։

«Նույն նախադեպը չափազանց անբարենպաստ է Հայաստանի համար, որն արդեն իսկ գտնվում է ռազմավարական փակուղու մեջ, քանի որ, ըստ այդ տրամաբանության, Թուրքիան և Ադրբեջանը կարող են փորձել ուժով լուծել հայկական հարցը, և պարզապես ոչ ոք չի լինի նրանց կանգնեցնելու համար»,- նշում է փորձագետը։

Սիխարուլիձեն հավելել է, որ այնպիսի պետություններ, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը, Վենեսուելան և Կուբան, ելնում են այն նրանից, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ անցյալում Խորհրդային Միությունը, ո՛չ էլ ժամանակակից Ռուսաստանը, Չինաստանը կամ Հնդկաստանը չեն կարող միայնակ որոշել մեկ այլ պետության ճակատագիրը։

«Դրա համար պահանջում էր լեգիտիմացում՝ Եվրոպայից, այլ հիմնական խաղացողներից կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։ Տվյալ դեպքում գործողությունն իրականացվել է միակողմանիորեն. գերտերությունը հայտարարել է իր իրավունքի մասին՝ որոշելու մեկ այլ պետության ճակատագիրը՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։

Ավելին, առաջին անգամ ինքնիշխան պետության ղեկավարը փաստացի առևանգվել և հանձնվել է ոչ թե Հաագային կամ միջազգային դատարան, այլ մեկ այլ երկրի՝ իր ազգային օրենսդրությամբ դատվելու համար։ Դա վտանգավոր նախադեպ է ստեղծում և տրամաբանական հարց առաջացնում. ի՞նչն է խանգարում նույնն անել մյուս պետություններին»,- գրել է փորձագետը։

 

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 09 Հունվարի 2026 23:20

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել