Իրանի գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջամտելու և օգնելու փողոցներ դուրս եկած Իրանի ժողովրդին։ Նամակը նա գրել է սոցցանցի իր էջում։
«Վճռորոշ ժամանակ է։
Մեկ ժամից մարդիկ կրկին դուրս կգան փողոցներ։
Դուք ապացուցել եք, որ խաղաղության և ձեր խոսքի մարդ եք։
Խնդրում եմ՝ պատրաստ եղեք միջամտելու և Իրանի ժողովրդին օգնելու համար»,-գրել է Իրանի գահընկեց շահի որդի Ռեզա Փահլավին՝ դիմելով Թրամփին։