Ուկրաինան կոչ է արել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) և Բոբսլեյի ու սկելետոնի միջազգային ֆեդերացիային որակազրկել ռուս մարզիկներին և արգելել նրանց մասնակցությունը մրցումներին, այդ թվում՝ Իտալիայում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերին։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարություն Telegram ալիքում զետեղված հաղորդագրությունը։
Նշվում է, որ համատեղ հայտարարությամբ հանդես են եկել երիտասարդության և սպորտի նախարարությունը, Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեն և Համաուկրաինական բոբսլեյի ու սկելետոնի ֆեդերացիան։
«Ոուս սկելետոնիստներ Վլադիսլավ Սեմյոնովը, Ալյոնա Ֆրոլովան, Դանիիլ Ռոմանովը, Յերեմեյ Զիկովը, Պոլինա Տյուրինան և Վիկտորյա Ֆետելն իրենց գործունեությամբ խաթարում են Օլիմպիական խարտիայի սկզբունքները՝ դիմելով սպորտը որպես քաղաքական ազդեցության գործիք օգտագործելու ռիսկի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։