Եթե Իրանի իշխանություններին հաջողվի հանդարտեցնել այս ցույցերը, դրանից հետո, միևնույնն է, խորքային փոփոխություններ են անհրաժեշտ լինելու. «Իրանն այսօր»
Հունվարի 15, 2026

Եթե Իրանի իշխանություններին հաջողվի հանդարտեցնել այս ցույցերը, դրանից հետո, միևնույնն է, խորքային փոփոխություններ են անհրաժեշտ լինելու. «Իրանն այսօր»

By Հունվարի 09, 2026 39

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքն ամփոփել է Իրանում իրադրությունը՝ մի քանի կետերով. 

1. Իրանում իրավիճակը նոր մակարդակի է անցել։ Երեկվա ցույցերն իրենց ուժգնությամբ գերազանցել են նաև 2022թ. ցույցերի պիկը, իսկ դրանք ամենահուժկու ցույցերն էին վերջին տարիներին: Երեկ ցույցերը եղել են երկրի գրեթե բոլոր նահանգներում:

Իրանում իրոք կա դժգոհություն: Այդ դժգոհությունը տարիներ շարունակ կուտակվել ու աճել է։ Արդյունքում հանրության զգալի հատված բոլոր տեսակի խնդիրների վերացումը տեսնում է իշխող համակարգի հեռացման մեջ։ Դրա պատճառով էլ տնտեսական շարժառիթով սկսված բողոքը արագ վերածվում է քաղաքականի։

2․ Ցույցերի մեկնարկից ի վեր Իրանի իշխանություններն ունեցել են մեղմ հռետորաբանություն: Հատկապես տարբերվել է կառավարության հռետորաբանությունը, որը պարբերաբար նշել է երկխոսության ու ուժային միջոցներից հնարավորինս խուսափելու մասին։

Այս մեղմ մոտեցմամբ՝ կառավարությունը փորձում էր ավելի չբորբոքել դժգոհությունը ու նաև հետագայի համար երկխոսելու հնարավորություն ստեղծել, բայց դա հանրային տրամադրությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել: (Կառավարության մասին դեռ առանձին կգրեմ):

Իմ տպավորությամբ՝ ուժային կառույցներն էլ, որ ենթարկվում են երկրի
գերագույն առաջնորդին, ի սկզբանե ցույցերը չեն ճնշել այնքան բիրտ, որքան նախորդ տարիների ակցիաները: Չի բացառվում, որ Թրամփի սպառնալիքներն էլ են ազդեցություն ունեցել։

3․ Բայց հունվարի 7-8-ին իրավիճակն ավելի բարդ կառավարելի է դարձրել, և իշխանությունները հավանաբար սաստկացնելու են ճնշումը՝ ներգրավելով հավելյալ ուժեր: Սա են վկայում նաև այսօրվա հայտարարությունները:

 

Որպես պատճառ / պատրվակ կարող են դիտվել նաև անջատողական խմբերը, ինչպես օրինակ քրդաբնակ շրջանների զինված, ծայրահեղական խմբավորումները։ Երեկ երեկոյան հաղորդվել է Քերմանշահում «անջատողականների դեմ պայքարում» ԻՀՊԿ 2 զինծառայողի զոհվելու մասին:

Սա նշանակում է, որ ցույցերի ճնշմանը ներգրավված է նաև հենց ԻՀՊԿ-ն, որն իսլամական պետական համակարգի պաշտպանության համար է ստեղծվել:

ԻՀՊԿ ներգրավման պայմաններում ուժայինների ռեսուրսի խնդիր Իրանի իշխանությունները չունեն (դեռ բանակ էլ կա): Բայց եթե հունվարի 8-ի ցույցերի ուժգնությունը շարունակվի կամ ավելանա, ապա հարց է առաջանում, թե որքան կդիմանան ուժայինները։

4. Նախկին ցույցերի նման, սրանք էլ չեն ունեցել հստակ առաջնորդություն։ Բայց հիմա նման դեր է փորձում ստանձնել վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Նա նախկինում էլ է ակտիվ եղել, բայց հիմա առանձնահատուկ ջանքեր է գործադրում։

Հունվարի 8-9-ին նա ցույցերի դուրս գալու կոչ էր արել։ Ու անկախ նրանից՝ նրա կոչին արձագանքելով են փողոց դուրս եկել, թե ոչ, հունվարի 8-ի ակցիան արդեն նրան է վերագրվում (հունվարի 9-ին դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվում / կատարվելու): Քարոզչական տիրույթում սա նաև օրակարգ է ձևակերպում՝ «մարդիկ շահի վերադարձն են պահանջում»։

Փահլավիից բացի, առաջնորդի այլ «հարմար թեկնածու» չկա էլ։ Բայց նրա հանդեպ մոտեցումն էլ միանշանակ չէ։ Երեկ թյուրքախոս նահանգներում, օրինակ, նաև հակաշահական կոչեր են եղել։

5. Եթե Իրանի իշխանություններին հաջողվի հանդարտեցնել այս ցույցերը, դրանից հետո, միևնույնն է, խորքային փոփոխություններ են անհրաժեշտ լինելու։ Եթե դրանք չեղան (ինչպես չեղան 2022-ի ցույցերից հետո), թեթև կայծից Իրանում նորից ցույցեր են լինելու՝ հավանաբար ավելի կազմակերպված ու ուժգին։

Սրան պետք է գումարել նաև արտաքին միջամտության վտանգը։
Ու խոսքը հռետորաբանական, քարոզչական կամ գործակալական միջամտության մասին չէ․ դրանք արդեն իսկ կան:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել