Գարեգին Բ-ի գահակալության օրոք 101 հոգևորական է կարգալույծ արվել․ Մայր աթոռ
Հունվարի 15, 2026

Գարեգին Բ-ի գահակալության օրոք 101 հոգևորական է կարգալույծ արվել․ Մայր աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր 101 հոգևորական է կարգալույծ հռչակվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով տարածվող տեղեկություններին, թե կաթողիկոսի գահակալության օրոք անհարկի և մեծ թվով կարգալուծություններ են արվել։

Մայր աթոռը շեշտում է՝ կարգալույծ արված 101 հոգևորականների շարքում են նաև Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), Վարդան Հունանյանը (նախկինում՝ տեր Տարոն) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե)։

Մայր աթոռը նաև ներկայացրել է կարգալուծությունների պատճառները։ Ըստ այդմ` 

38 -ը հոգևոր ծառայության ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 
27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 
15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 
21-ը՝ ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։

«Ի դեպ, 2011 թվականին Նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը»,- հիշեցնում են Մայր թոռից։

Միաժամանակ 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել