Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին իսլամական հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ, նշվել է խորհրդի հայտարարության մեջ։
«Վերջին օրերի իրադարձությունները սկսվել են որպես բողոքի ցույցեր, սակայն սիոնիստական թշնամու վերահսկողության եւ պլանավորման ներքո դրանք վերածվել են անվտանգության խափանման։ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի վերջին օրերի հայտարարությունները նույնպես վկայում են այս երկու ռեժիմների համատեղ ծրագրի մասին՝ խաթարելու Իրանի ազգի անվտանգությունը», խորհրդի հայտարարությունը մեջբերել է իրանական IRIB պետական գործակալությունը։