Այս պահից սկսած, հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով: Այս մասին այսօր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
«Իմ պահանջն է` այս խայտառակությունը դադարեցնելը»,- ասել է Նարեկ Սամսոնյանը:
Նշենք, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլի մասին հայտարարությունն արեց դատարանի՝ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարաձգելու մասին որոշումից հետո:
Որոշումից հետո Նարեկ Սամսոնյանի գործով պաշտպանական կողմը՝ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն, իր դիրքորոշման մասին նշեց, որ այս որոշումից հետո դժվար է խոսելը. «Եթե վկա անունով մարդն իր ցուցմունքում ուղիղ ասում է՝ որ այդ 2 հաղորդումները չի տեսել, ո՞նց է դա ձեզ համար»: