Ֆրանսիայում ցիկլոնի պատճառով 380 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության
Հունվարի 15, 2026

Ֆրանսիայում ցիկլոնի պատճառով 380 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

By Հունվարի 09, 2026 47

Ֆրանսիայում հունվարի 8-ի երեկոյան մոլեգնած «Գորետի» ցիկլոնն առանց էլեկտրականության է թողել 380 000 տուն, հիմնականում հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Նորմանդիայի տարածաշրջանում: Այս մասին հունվարի 9-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Enedis էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունը կառավարող ընկերությանը։

Enedis-ը հայտարարել է, որ ներկայում առանց էլեկտրականության է մնացել 380 000 տուն, հիմնականում՝ Նորմանդիայում (266 200)։ Բրետանում առանց էլեկտրականության է մնացել 21 000, Պիկարդիայում՝ 18 500, իսկ Իլ դը Ֆրանսում՝ 13 500 տուն։

Ըստ հեռուստաալիքի՝ տարերային աղետների կանխարգելման մասնագետ Գայել Մուշկետի խոսքով՝ տարերքի հարվածի հետևանքների վերացման համար կպահանջվի մի քանի օր։ 

BFMTV-ի հաղորդմամբ՝ «Գորետի» ցիկլոնի քամու պոռթկումները Մանշ դեպարտամենտում հասել են ժամում 213 կիլոմետր արագության։ 

Հունվարի 8-ին Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը «Գորետի» ցիկլոնի մոտենալու ֆոնին եղանակային վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել երկրի հյուսիսարևմտյան Մանշ դեպարտամենտում։ 

Հանրապետության օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ 21 դեպարտամենտում պահպանվում է եղանակային վտանգի նարնջագույն մակարդակը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել