Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին
Հունվարի 15, 2026

Թրամփն ազատ է արձակել «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ռուսաստանցի անդամներին

By Հունվարի 09, 2026 49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի խնդրանքով ազատ է արձակել կալանված «Մարիներա» լցանավի անձնակազմի երկու ՌԴ քաղաքացիների։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք այս որոշումը և երախտագիտություն հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Սկսում ենք շտապ լուծել հայրենիք մեր հայրենակիցների արագ վերադարձն ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները մի քանի օր հետապնդել են լցանավը Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի ջրերում։ Հունվարի 7-ին նրանք իջել են նավի վրա, որից հետո անձնակազմի հետ կապը կորել է։

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ լցանավը խախտել է ԱՄՆ պատժամիջոցային ռեժիմը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը հայտնել է, որ նավի համար դատարանի որոշմամբ կալանավորման օրդեր է ներկայացվել։

Միևնույն ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարությունը նշել է, որ բաց ծովում ամերիկացի զինվորականների` «Մարիներա» լցանավի վրա հայտնվելը հակասում է 1982 թվականի Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել