«Մարիներա» լցանավը հայտնվել է Ռուսաստանի ժամանակավոր դրոշի ներքո, քանի որ պաշտպանություն է փնտրել ԱՄՆ անօրինական պատժամիջոցներից, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«Ակնհայտ է, թե ինչու է այն հայտնվել Ռուսաստանի «ժամանակավոր դրոշի» ներքո. առգրավման սպառնալիքի տակ պաշտպանություն է փնտրել ամերիկյան անօրինական պատժամիջոցներից»,- գրել է Մեդվեդեւն իր թելեգրամ-ալիքում։