Բողոքի ցույցեր Մինեապոլիսում՝ ԱՄՆ քաղաքացուհու մահվանից հետո
Հունվարի 15, 2026

Բողոքի ցույցեր Մինեապոլիսում՝ ԱՄՆ քաղաքացուհու մահվանից հետո

By Հունվարի 09, 2026 48

ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է մի կնոջ Մինեապոլիսում (Մինեսոթայի նահանգ), որը, ինչպես հավաստիացնում են ամերիկյան իշխանությունները, փորձել է  մեքենան քշել աշխատակցի վրա, տեղեկացրել է BBC-ն։

Ինչպես գրել է պարբերականը, ներգաղթի ոստիկանությունը զոհի արարքը որակել է «ներքին ահաբեկչության» գործողություն, իսկ պարեկի արձագանքը՝ ինքնապաշտպանություն։

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվածը ԱՄՆ քաղաքացուհի, 37-ամյա բանաստեղծուհի Ռենե Գուդն է (տեղի բնակչուհի)։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանության (ICE) գործողությունների դեմ իրականացվող բողոքի ցույցի ժամանակ՝ ներգաղթի օրենսդրությունն ապահովելու նպատակով, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։

«Իրավապահ մարմինների մեր աշխատակիցներին ճնշելու փորձերը՝ նրանց սպանության նպատակով, ներքին ահաբեկչության գործողություն են։ ICE աշխատակիցը, զգուշանալով իր կյանքի, իրավապահ մարմինների իր գործընկերների կյանքի եւ բնակչության անվտանգության համար, կրակել է ինքնապաշտպանության նպատակով»,- հայտնել է ներքին անվտանգության նախարարությունը, որը ղեկավարում է ICE-ը։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զոհվածը «գիտակցաբար եւ ագրեսիվ կերպով» վրաերթ է կատարել ICE աշխատակցի վրա։

«Դատելով կցված տեսանյութից՝ անհավանական է, որ նա ողջ մնար, բայց հիմա ապաքինվում է հիվանդանոցում»,- գրել է Թրամփը եւ մեղադրել ձախ արմատականներին այն բանում, որ ամեն օր նրանք սպառնում են ոստիկանության եւ ICE աշխատակիցներին եւ հարձակվում են նրանց վրա։

BBC-ն գրել է, որ տեսանյութը, որը նկարահանվել է անցորդի կողմից, ցույց չի տալիս բախումը։ Ներգաղթի ծառայության աշխատակիցները մոտենում են մեքենային, դուրս են գալիս եւ հրամայում են ամենագնացը վարող կնոջը դուրս գալ։ Գործակալներից մեկը քաշում է վարորդի կողմի դռան բռնակը։ Մեկ այլ գործակալ կանգնած է մեքենայի մոտ, ավելի մոտ թափքին։

Գործակալը կրակում է, երբ ամենագնացը փորձում է հեռանալ։ Հնչում է երկու կամ երեք կրակոց, եւ երեւում է, թե ինչպես է մեքենան կորցնում վերահսկողությունը եւ բախվում փողոցում կայանված մոտակա մեքենային։

Թե ինչ է տեղի ունեցել մինչ ICE  աշխատակիցների՝ Գուդի մեքենային մոտենալը, տեսանյութից պարզ չէ, տեղեկացրել է պարբերականը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել