Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը սպառնում է Իրանի իշխանություններին հարվածներ հասցնել բողոքների պատճառով, կոչ է արել զբաղվել սեփական երկրի գործերով։
«Նա, եթե կարող, է թող զբաղվի սեփական երկրի կառավարմամբ»,- ասել է Խամենեին, որի խոսքերը մեջբերել է Իրանի պետհեռուստառադիոընկերությունը։