Կիեւը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ եւ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ է նախաձեռնում «Օրեշնիկ»-ով հարվածի պատճառով
Հունվարի 15, 2026

Կիեւը ՄԱԿ Անվտանգության խորհուրդ եւ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ է նախաձեռնում «Օրեշնիկ»-ով հարվածի պատճառով

By Հունվարի 09, 2026 50

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ Ռուսաստանի կողմից Լվովի մարզի դեմ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռով գրոհի հետ կապված։ Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ընդգծել է, որ աշխարհը պետք է արձագանքի այս վերջին ահաբեկչական գործողությանը, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Սիբիգայի հայտարարությանը։

Սիբիգայի խոսքով՝ քաղաքացիական տարածքների դեմ բալիստիկ հրթիռների կիրառումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Ուկրաինան արդեն սկսել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ հրավիրելու գործընթացը՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։

«Ռուսաստանը Լվովի մարզի դեմ «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռ է արձակել։ Մենք նախաձեռնում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստի հրավիրում։ Այս ահաբեկչական գործողությունը չի կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է նախարարը։

Երեկ գիշեր Լվովը եւ Կիեւը հարվածի տակ են հայտնվել։ Այս շաբաթ ավելի վաղ Դնեպրը, Զապորոժիեն եւ Կրիվոյ Ռոգն էին ենթարկվել զանգվածային հրետակոծության։ Սիբիգան ընդգծել է, որ Ռուսաստանը վերջնականորեն ընտրել է դաժանության ուղին՝ անտեսելով բոլոր խաղաղարար ջանքերը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել