Իրանը մերձկասպյան երկրներին կոչ է անում ուժեղացնել համակարգումը ծովային անվտանգության ոլորտում
Հունվարի 15, 2026

Իրանը մերձկասպյան երկրներին կոչ է անում ուժեղացնել համակարգումը ծովային անվտանգության ոլորտում

By Հունվարի 09, 2026 39

Իրանը կոչ է անում մերձկասպյան երկրներին ամրապնդել ծովային անվտանգության համակարգումը՝ արեւմտյան օրակարգին հակազդելու համար։ Այս մասին տարեվերջին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Դեսպանը թվարկել է տարածաշրջանում Իրանի կողմից պաշտպանվող հիմնական սկզբունքները. «Ծովային անվտանգության համակարգման ամրապնդում՝ համատեղ զորավարժությունների եւ պարեկությունների անցկացում մաքսանենգության, շրջակա միջավայրի սպառնալիքների եւ կասկածելի գործունեության դեմ պայքարելու համար,- ասել է նա։- Տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնում՝ տարանցման, էներգետիկայի եւ ձկնորսության ոլորտներում՝ արտաքին խաղացողներից կախվածությունը նվազեցնելու նպատակով»։

«Իրանը, ինչպես եւ «Կասպյան հնգյակի» մյուս անդամները, ձգտում է պահպանել տարածաշրջանային համախմբվածությունը եւ կանխել Կասպից ծովի խնդիրների չափից ավելի միջազգայնացումը, այս հինգ երկրների միջեւ շարունակական համագործակցությունը դիտվում է որպես արեւմտյան օրակարգին հակազդելու հիմնական գործիք»,- նշել է դիվանագետը։

Ջալալիի խոսքով՝ համակարգված տարածաշրջանային դիվանագիտությունը «արեւմտյան ճնշման դեմ միասնական դիրքորոշում ներկայացնելու եւ Կասպից ծովի երկրների միջեւ քաղաքական տարաձայնությունները կանխելու փորձ է»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի օդային տարածքն այս պահին

Իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգերը տեղափոխվում են Իսրայելի կենտրոնական հատված

Ամերիկյան կործանիչների հարվածային խմբերը մոտենում են մի քանի ուղղություններից

Իրանի ՀՕՊ-ին հանձնարարվել է առանց նախնական նույնականացման «անհապաղ թիրախավորել» իր օդային տարածքը մտնող ցանկացած ինքնաթիռ

Իսրայելը ամբողջությամբ կփակի իր օդային տարածքը, հենց որ ԱՄՆ-ն հարվածի Իրանին

Իրանն օդ է բարձրացրել իր կործանիչները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են ամենաբարձր մարտական ​​պատրաստության վիճակի

Իրանը հայտարարել է իր օդային տարածքը փակելու մասին

«Առուն դեռ չթռած ասել են հոպ». 32 մլն դրամ՝ դեռևս չհաստատված ապահովագրության ծրագրի համար. «Ժողովուրդ»

Արցախցիները սպասում են Կաթողիկոսի քայլին․ «Հրապարակ»

Թրամփի վարչակազմը եվրոպական երկրներից հետախուզական տվյալներ է խնդրել Իրանում հնարավոր հարվшծների համար. WP

Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը. Թուրքիայի ԱԳՆ

Ադրբեջանական բենզինն իրարանցում է առաջացրել հայկական շուկայում. ինչո՞ւ են նվազել գները

Թրամփը սպառնացել է քաղաքացիությունից զրկել խարդախության մեջ մեղադրվող ներգաղթյալներին

Մասկը Starlink արբանյակային ծառայությունը Իրանում անվճար է դարձրել