ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հունվարի 7-ի հրամանով՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են դատախազությունից:
Համաձայն դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրամանի՝ Բեգլարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:
Նշենք, որ Բեգլարյանը դատախազության համակարգում էր 2021 թվականից: Մինչ այդ նա ծառայել է ՀՀ քննչական կոմիտեում, որպես ՀԿԳ ավագ քննիչ: