Քի Վեսթի փաստաթուղթ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, ԱԺ--կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե ինչու չի հրապարակվել այդ փաստաթուղթը։
«Դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»,- նշել է նա։