Թուրքական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը Սենեգալի ափերի մոտ լցանավի վնասումից հետո
Դեկտեմբերի 12, 2025

Թուրքական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը Սենեգալի ափերի մոտ լցանավի վնասումից հետո

By Դեկտեմբերի 03, 2025 24

Թուրքական «Besiktas Shipping» ընկերությունը, որը նավթային լցանավի սեփականատերն է և որը անցյալ շաբաթ վնասվել է Սենեգալի ափերի մոտ չորս արտաքին պայթյունների հետևանքով, երեքշաբթի օրը հայտարարել է, որ դադարեցնում է բոլոր նավագնացության գործողությունները, որոնք կապված են ռուսական շահերի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մերսին» նավը խարիսխ է գցել Դաքարի մոտ, երբ նոյեմբերի 27-ին տեղի են ունեցել չորս պայթյուններ, որոնց հետևանքով ծովի ջուրը ներթափանցել է շարժիչի հատված։ Պայթյունների պատճառն անհայտ է։

Besiktas Shipping-ն իր հայտարարության մեջ հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր գործողությունները և այլևս չի իրականացնի Ռուսաստանի հետ կապված որևէ նավարկություն։

 

«Մեր ողջ գործունեության ընթացքում մենք խստորեն պահպանել ենք պատժամիջոցների բոլոր միջազգային ռեժիմները, լիովին հետևելով G7/ԵՄ գների սահմանափակման մեխանիզմին և բոլոր համապատասխան առևտրային սահմանափակումներին, - ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ - Այնուամենայնիվ, տարածաշրջանում անվտանգության իրավիճակը զգալիորեն սրվել է։ Մանրակրկիտ գնահատումից հետո մենք եկանք այն եզրակացության, որ մեր նավերի և անձնակազմի հետ կապված ռիսկերը դարձել են անընդունելի։ Քանի որ մեր անձնակազմի և ակտիվների անվտանգությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն է՝ մենք դադարեցնում ենք բոլոր նման գործողությունները»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր կանոններ վարչական բողոքների համար. Սրբուհի Գալյան

Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով․ Զելենսկի

Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին

Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ. Նիկոլ Փաշինյան

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին