Գորիսի 100-ամյա քոլեջը դատարկ է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա
Դեկտեմբերի 12, 2025

Գորիսի 100-ամյա քոլեջը դատարկ է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա

By Դեկտեմբերի 03, 2025 26

Գորիսի պետական քոլեջի տնօրենին ազատելու՝ բարձր դռնից մեկ տարի առաջ իջեցված պատվերը կատարված է. Կրթօջախի 16 տարվա տնօրեն Կարեն Լազարյանն այսօրվանից չի գլխավորում ուսումնական այդ հաստատությունը, գրում է «Սյունյաց երկիր» թերթը։ 

Պարբերականը, մասնավորապես, նշում է. «Նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանում, ով անգրագիտության դասական նմուշ է, ոչինչ չի ասվում ազատման հիմքերի մասին։ 

Տեղի ունեցածը՝ միայն Սյունիքի օրինակով, հերթական վկայությունն է այն բանի, որ ԿԳՄՍ օրվա նախարարն իրեն դուրս է դրել իրավական տիրույթից և գործում է քմահաճորեն ու պատվերով՝ շրջանցելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու գործող օրենքները։ 

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, աշխատանքից կամովին ազատված 30 աշխատակցին ավելացել է ևս երեքը։ 

Հեռացող դասախոսները հայտարարում են, որ իրենք այլևս ի վիճակի չեն իրավական ճանապարհով դիմակայել նախարարի ու նրա տեղակալ Արաքսիա Սվաջյանի կամայականություններին՝ միտված կրթական համակարգը կազմաքանդելուն։ 

Կոլեկտիվում զարմացած են նաև՝ կառավարության որոշման մեջ այդպես էլ չի հիմնավորվում, թե ինչո՞ւ են Հայաստանի՝ հիրավի ամենակայացած և մեծ ճանաչում ունեցող երկու քոլեջը վերացնում։ Կառավարության որոշման մեջ այդպես էլ չի հիմնավորվում, թե սահմանապահ Գորիսի երկու քոլեջը վերացնելու արդյունքում ի՞նչ է շահում պետությունը, ի՞նչ է շահում ուսանողը։ 

Մյուս կողմից՝ մարտ ամսից մինչև հիմա նախարարը (չնայած կոլեկտիվի բազում հրավերներին) չկամեցավ կամ չհամարձակվեց այցելել Գորիս և մարդկանց պարզաբանել, թե ինչո՞ւ են վերացվում քոլեջները։ 

Ութ ամսվա ընթացքում նախարարը չկարողացավ օրինական հիմնավորումներ գտնել՝ տնօրենին ազատելու համար։ 

Իսկ Կարեն Լազարյանը պարզաբանում է՝ «Կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի որոշումը՝ Գորիսի երկու քոլեջը միաձուլելու մասին, կարելի էր և հնարավոր էր սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը կատարել, այն էլ՝ առանց աղմուկ–աղաղակի։ Բայց նախարարը դիտավորությամբ խոչընդոտեց կառավարության որոշման կատարմանը։ Միայն հետո պարզվեց, որ պատվիրատուները ստեղծվող քոլեջի տնօրենի թեկնածու չեն կարողանում ներկայացնել՝ իրենց անձնական–ընտանեկան շահերից բխող։ 

Ես քանիցս՝ նախարարությանը հղած գրություններով խնդրել–առաջարկել եմ՝ օրինական ճանապարհով միաձուլման գործընթացն առաջ տանել և մեզ ազատել Ժաննայի ու Արաքսիայի ենթակայությամբ աշխատելու հեքիաթային անեծքից։ Սակայն՝ ոչ մի քայլ, իսկ նախարարը չի համարձակվել սեփական հայեցողությամբ տնօրեն նշանակել։  Եվ երբ հոկտեմբերի սկզբին պատվիրատուները ներկայացրել են իրենց հաճո թեկնածուին՝ նախարարը նշանակման հրաման է տվել, թեև նշանակված տնօրենը 60 օր շարունակ անհայտության մեջ է ու մեկ րոպե անգամ աշխատանքի չի ներկայացել։ Հիմա էլ նախարարը փորձում է արդարանալ, թե ինչո՞ւ չի կատարել կառավարության որոշումը, թե ինչո՞ւ է՝ իր անգործությամբ Գորիսի տարածաշրջանում ստեղծել լարվածության մթնոլորտ և հակակրանք՝ կառավարության հանդեպ»։ 

Եվ այդ ամենի արդյունքը ցնցող է՝ քոլեջի 340 ուսանող այսօր հաճախել են քոլեջ, բայց այնտեղ ոչ մի դասախոս չկար... 

Դե ինչ, շնորհավորենք Ժաննային ու Արաքսիային՝ պատվերը (թեև մեծ տառապանքի գնով ու ապօրինություններով) կատարելու կապակցությամբ։ 

Եվ, այդքանով հանդերձ, խորհուրդ կտայինք նրանց՝ չկարծեք, թե Սյունիքի մերժվածների պանթեոնում հավերժորեն հանգրվանած իշխանական հոգիները հարություն են առնելու...

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նոր կանոններ վարչական բողոքների համար. Սրբուհի Գալյան

Տարածքային հարցերը կորոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ ընտրությունների կամ հանրաքվեի միջոցով․ Զելենսկի

Թրամփը չափազանց հիասթափված է թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Բելառուսը ԵԱՏՄ երկրներին հորդորել է հետևել Հայաստանի օրինակին

Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ հետ. Նիկոլ Փաշինյան

Գազայի «Խաղաղության խորհրդի» կազմը կհայտարարվի 2026 թվականի սկզբին. Թրամփ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահի հետ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև․ Օվերչուկ

Գլխավոր տոնածառի լույսերը միացնելու միջոցառումները կազմակերպելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ

ԱՄԷ-ն 550 մլն ԱՄՆ դոլար կնվիրաբերի ՄԱԿ-ի 2026 թվականի գլոբալ մարդասիրական արձագանքման ծրագրին

Ընդդիմության կողմից միասնական պայքար մղելու խնդիր կա. Սերժ Սարգսյան

«High Five» գորիլայի նկարն արժանացել է տարվա Nikon Comedy Wildlife Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին

Թուրք պանթուրքիստ ակտիվիստը տարիներ անց պարզեց, որ ինքը հայկական արմատներ ունի…

Ինքը «մալադեց», ապրի, կարճ ժամանակում ամեն ինչը հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին