Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Ֆրանսիայի կառավարության բյուջետային քաղաքականության։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, բողոքի ցույցը տեղի է ունեցել Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի և այլ արհմիությունների կոչով։
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները հավաքվել են Փարիզի Բուրս հրապարակում՝ արտահայտելու իրենց անհամաձայնությունը կառավարության բյուջետային քաղաքականության հետ։
Նրանք պահանջել են սոցիալական և ֆինանսական արդարություն, հավասարություն աշխատողների և թոշակառուների համար, ինչպես նաև դեմ արտահայտվել խնայողության միջոցառումներին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։