ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են. ՀՀ քաղավիացիայի կոմիտե
Դեկտեմբերի 17, 2025

ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքներն արված են. ՀՀ քաղավիացիայի կոմիտե

By Դեկտեմբերի 03, 2025 31

ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ից դուրս գալուն ուղղված բոլոր հիմնական աշխատանքները Հայաստանի կողմից արված են, թերությունները վերացված են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեցին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ անդրադառնալով Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսի՝ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելու մասին մեկնաբանություններին։ 

«Սեպտեմբերի սկզբին ԵՄ-ի կողմից կատարվել է գնահատողական այց Հայաստան։ Այդ ընթացքում արձանագրված թերությունները եղել են բացառապես տեխնիկական։ Դրանք ուղիղ ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա։ Այցի ընթացքում իրենք եղել են երկու հայկական ավիաընկերությունում, որտեղ նույնպես գրանցել են որոշ թերություններ, որոնք կրկին տեխնիկական են, թռիչքային անվտանգության վրա ազդեցություն չունեցող։ Ավելին, այդ թերությունները այս ընթացքում վերացվել են ավիաընկերությունների կողմից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն երկու շաբաթ առաջ Բրյուսելում բավական հանգամանալից ներկայացրել էր իր կատարած ամբողջ աշխատանքը։ 

Կարող ենք ասել, որ բոլոր հիմնական թերությունները վերացավել են, իսկ այն հարցերը, որոնք պահանջում են երկարաժամկետ աշխատանք, բնականաբար, ընթացքի մեջ են։ Դրանից բացի հավելենք, որ ԵՄ գործընկերներին նախապես ուղարկվել էր ուղղիչ գործողությունների պլանը, որը նույնպես քննարկվել է բրյուսելյան այդ հանդիպման ընթացքում»,-ասված է կոմիտեի պատասխանում։  

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում Հայաստանի գտնվելը ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական գործընթաց է։   

«Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ։ Քանի որ չի արվել այն ամենն, ինչ պետք է, որոշումը դեռ կայացված չէ: Այնպես որ, ևս մեկ անգամ ասեմ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն «Թվինինգ» (Twinning) գործընթացում, որն այնուհետև կֆինանսավորվի: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, որոնք փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր կառավարությանն այս հարցում»,- ասել էր Մարթա Կոսը: 

Արձագանքելով «Թվինինգ» ծրագրին՝  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանեց, որ դա կապ չունի «սև ցուցակ»-ի հետ, դա աջակցման ծրագիր է, որն իրականացվում է երկրների հետ։ 

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին

Ուկրաինան 700 միլիոն եվրո կստանա անօդաչու թռչող սարքերի գնման համար․ Նիդեռլանդների պաշտպանության նախարար

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը

Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել

The Best-2025. ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի տարվա լավագույններին

Եվրոպան կստեղծի հանձնաժողով՝ Ուկրաինայում մարտակшն գործողությունների հետևանքով պատճառված վնասը գնահատելու համար

Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի

Ինքնակամ կառույցները հնարավորություն կտրվի օրինականացնել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ռազմական փորձագետը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն խաղաղության ձգտում Ուկրաինայում

Թրամփի օրոք ԱՄՆ Պետդեպարտամենտը հիերարխիայում ավելի ցածր դիրքում է, քան նրա մերձավոր շրջապատը. FT

Թուրքիան և Հունգարիան մտադիր են երկկողմ առևտուրը հասցնել 10 մլրդ դոլարի

Թրամփը ստորագրել է ֆենտանիլը որպես զանգվածային ոչնչացման զենք դասակարգելու հրամանագիր

Վստահ ենք՝ գտնվում ենք այս սարսափելի ճգնաժամի լուծման շեմին. ՌԴ ԱԳՆ

Լեհաստանը չի մասնակցի Ուկրաինայի բազմազգ ուժերին. Տուսկ