Այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, կստանան պատիժը
Դեկտեմբերի 14, 2025

Այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, կստանան պատիժը

By Դեկտեմբերի 03, 2025 32

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․

«2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։
 Սակայն այս պահի դրությամբ ժողովի որոշումները դեռ չեն կատարվել, ուստի.
 Որքան կուզենայինք, որ այն հոգևորականները, որոնք դեռ չեն զղջացել իրենց հակականոնական ընթացքի համար, ստանան այն խստագույն պատիժները, որոնք սահմանված են եպիսկոպոսական
վերջին ժողովի որոշմամբ:
 Մասնավորապես Տեր Թադե քահանան արդեն բազմիցս է միտումնավոր զեղչել Վեհափառի, թեմի առաջնորդի անունները Պատարագների ժամանակ: Նա վաղուց է վաստակել կարգալույծ լինելու վճիռը:
 Կաթողիկոսի անունը զեղչած Տեր Հովհաննես, Տեր Երվանդ, Տեր Արարատ քահանաները առ այսօր չեն հայտնել իրենց զղջման մասին:
 Անզեղջ մնալու դեպքում, փափագում ենք գործադրված տեսնել սույն եպիսկոպոսական ժողովի որոշումներով դատապարտելի, տիրադավ ու եկեղեցադավ այս մեղքի դիմաց սահմանված համապատասխան ու համարժեք պատժի դրույթները: 
 Ակնկալում ենք, որ հարգվեն եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները և կյանքի կոչվեն, այլապես կարելի է հետևություն անել, որ սա կլինի նախադեպ և գայթակղություն հակականոնական ընթացքը շարունակելու համար»:
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տիգրանաշենում տուն կառուցելու ծրագրով որևէ շահառու չի դիմել. նախարարություն

Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

Հայաստանի որոշ հատվածներում սպասվում է մառախուղ. եղանակի տեսություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է Սուդանում անօդաչուի հարվածի հետևանքով 6 խաղաղապահի մահվան մասին

Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի

Ուկրաինան բացառել է իր զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից. պատասխան ԱՄՆ խաղաղության ծրագրին

ՖԻՖԱ-ն կարող է Արգենտինայի հավաքականին զրկել Աշխարհի առաջնությունում մասնակցելու իրավունքից. La Nacion

Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Հայկական ԱԷԿ-ը ԽՍՀՄ լավագույն միջուկային նախագիծն էր. Ռոսատոմի ղեկավար

18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան

Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյան

Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը

Ավանեսյանը պահովագրության ընթացիկ աշխատանքներն է ներկայացրել բժշկական համայնքի ներկայացուցիչների

Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց

Պենտագոնը հայտնել է Սիրիայում հարձակման հետևանքով ԱՄՆ երկու զինվորի և մեկ թարգմանչի զոհվելու մասին