Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 19-րդ տուրի վաղաժամ կայացած խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» պարտության մատնեց Մադրիդի «Ատլետիկոյին» (3-1)։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը. մադրիդցիների կազմում 20-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքս Բաենան։ 26-րդ րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց Ռաֆինյան (1-1)։ Րոպեներ անց կատալոնացիները լավ հնարավորություն ունեցան հաշվի մեջ առաջ անցնելու, սակայն 36-րդ րոպեին 11 մետրանոց նշակետից վրիպեց Ռոբերտ Լևանդովսկին։
Երկրորդ խաղակեսում կատալոնացիները ևս երկու գոլ խփեցին. նախ՝ 65-րդ րոպեին Դանի Օլմոն առաջ մղեց տանտերերին, ապա 90+7-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերան Տորեսը։
Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակած միավորների քանակը հասցրեց 37-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 31 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։