Լեւերկուզենի «Բայերն» ու «ՌԲ Լայպցիգը» դուրս եկան Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ։
«Բայերը» Դորտմունդում նվազագույն հաշվով հաղթեց «Բորուսիային» (տեսանյութ)։ Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Իբրահիմ Մազան։
«ՌԲ Լայպցիգը» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Մագդեբուրգի» նկատմամբ (տեսանյութ)։
11-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ «Մագդեբուրգի» կոտդիվուարցի կիսապաշտպան Սիլաս Գնական։
19-րդ րոպեին պատասխան գոլը խփեց նորվեգացի հարձակվող Անտոնիո Նուսան։ 29-րդ եւ 54-րդ րոպեներին աչքի ընկավ ավստրիացի կիսապաշտպան Կրիստոֆ Բաումգարտները։