Ուիթքոֆը Պուտինին պատմել է Մոսկվայում զբոսանքի իր տպավորությունների մասին
Դեկտեմբերի 05, 2025

Ուիթքոֆը Պուտինին պատմել է Մոսկվայում զբոսանքի իր տպավորությունների մասին

By Դեկտեմբերի 02, 2025 22

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները սկսել է՝ պատմելով Ռուսաստանի մայրաքաղաքում զբոսանքի իր տպավորությունների մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

 

Նա ասել է, որ հիանալի զբոսանք էր, իսկ Մոսկվան «զարմանալի քաղաք» է անվանել։ 

«Շատ հաճելի, գեղեցիկ զբոսանք էր»,- ասել է Ուիթքոֆը՝ ի պատասխան Վլադիմիր Պուտինի այն դիտարկման, որ իր ամերիկացի գործընկերները զբոսնելու ժամանակ ունեին։

Բանակցությունների մեկնարկի մասին լրատվական գործակալությունները հայտնել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 19:40-ին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կրեմլ են ժամանել 2,5 ժամ առաջ։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ էր ունենում  ВТБ բանկի՝ «Ռուսաստանն է կանչում» ֆորումում։

Բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայում խաղաղ կարգավորման վրա։ Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը ռուսական կողմին կներկայացնի Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի նոր տարբերակը։ Կրեմլի մամուլի ծառայությունն ԱՄՆ սկզբնական ծրագիրը անվանել է «շատ լավ հիմք» խաղաղության բանակցությունների համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին