Թուրքիայի Ծովային վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթի բեռով ուղևորվող Midvolga-2 լցանավը հաղորդել է, որ ենթարկվել է հարձակման և ուղղվում է դեպի թուրքական Սինոպ նավահանանգիստ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել թուրքական ափից 129 կիլոմետր հեռավորության վրա, սակայն անձնակազմի 13 անդամները չեն տուժել։ Թուրքական նախարարությունը որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել։
Ռուսական TASS լրատվական գործակալությունը պարզաբանում է, որ «Միդվոլգա-2»-ը ռուսական նավ է, որը գրանցված է Սանկտ Պետերբուրգի նավահանգստում և գործում է Ռուսաստանի դրոշի ներքո։
Ուրբաթ օրը Գամբիայի դրոշի ներքո գտնվող երկու պատժամիջոցների տակ գտնվող լցանավեր հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու նավակների կողմից, որոնք այդ պահին ուղևորվելիս են եղել ռուսական նավահանգիստներ։