Կոտրվել է ավելի քան 120,000 տնային հսկողության տեսախցիկ․ Տեսանյութը վաճառվել է պոռնո կայքին
Դեկտեմբերի 05, 2025

Կոտրվել է ավելի քան 120,000 տնային հսկողության տեսախցիկ․ Տեսանյութը վաճառվել է պոռնո կայքին

By Դեկտեմբերի 02, 2025 35

Հարավային Կորեայի ոստիկանությունը չորս տեղացի բնակիչների է մեղադրել բնակելի շենքերում և ընկերությունների գրասենյակներում տեղադրված ավելի քան 120 հազար տեսանկարահանող տեսախցիկներ կոտրելու (հաքինգի) մեջ։

Ոստիկանության հայտարարության համաձայն՝ չորս կասկածյալները գործել են միմյանցից առանձին, նրանցից երեքը ձերբակալվել են։ Մուտքի կոտրման (հաքինգի) թիրախը եղել են տեսախցիկները, որոնք միանում են Wi-Fi-ին և օգտագործվում անվտանգության կամ երեխաներին կամ ընտանի կենդանիներին հետևելու համար։ 

Հաքերներն օգտագործել են տեսախցիկների խոցելիությունները, օրինակ՝ պարզ գաղտնաբառեր, որոնք բաղկացած են կրկնվող տառերից կամ թվերից, տեսագրությունները գողանալու համար։ Մասնավորապես, կոտրողները մուտք են ստացել կարաոկե սենյակներում, պիլատեսի ստուդիայում և գինեկոլոգիական կլինիկայում տեղադրված դիտարկման տեսախցիկներ, գրում է BBC News-ը։ 

Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը կոտրել է 63 հազար սարք և ստեղծել 545 միավոր սեքսուալացված բովանդակություն, որը վաճառել է անանուն արտասահմանյան կայքին՝ 35 միլիոն կորեական վոնով (20,500 եվրո)։ Երկրորդ կասկածյալը կոտրել է շուրջ 70 հազար տեսախցիկ և նույն կայքին վաճառել 648 ֆայլ՝ 18 միլիոն վոնով (10,500 եվրո)։ 

Ոստիկանությունում նշել են, որ երկու կասկածյալների փոխանցած ձայնագրությունները կազմել են ընդհանուր տեսագրությունների մոտ 62%-ը, որոնք հրապարակվել են նշված կայքում վերջին մեկ տարվա ընթացքում։ Հարավային Կորեայի իշխանություններն այլ երկրներին խնդրել են արգելափակել կայքը։ 

Երրորդ կասկածյալը կոտրել է մոտ 15,000 սարք, իսկ չորրորդը՝ 136: Ոստիկանությունը պարզել է, որ նրանք չեն տարածել կամ վաճառել գողացված տեսանյութերը: 

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հաքերները տեսախցիկներ են կոտրել ավելի քան 148,000 անգամ, սակայն մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ազդել է «ավելի քան 120,000» սարքերի վրա։ Անհասկանալի է, թե ինչու են գոյություն ունենում այս անհամապատասխանությունները. հնարավոր է, որ տարբեր հաքերներ նույն տեսախցիկը մի քանի անգամ են կոտրել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին