Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս
Դեկտեմբերի 05, 2025

Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս

By Դեկտեմբերի 02, 2025 44

Հայաստանյան գրանցում ունեցող օդանավերի թռիչքների արգելքը Եվրամիության տարածքում պահպանվում է տեխնիկական, ոչ թե քաղաքական գործընթացների պատճառով, հայ լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսելում հայտնեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը։ Հայտնում է Ազատությունը։ 

Ըստ Մարթա Կոսի՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալու համար Հայաստանը որոշ քայլեր դեռ չի կատարել։

«Այս հարցը գտնվում է Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության ձեռքերում: Եվ հիմնվելով նրանց կատարած գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, և մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, և քանի դեռ չի արվել այն ամենը, ինչ պետք է արվի, որոշումը դեռ կայացված չէ: 

Այնպես որ, ևս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի երկրի քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ անվտանգության մասով ամեն ինչ կարգին կլինի, և այդ պատճառով մենք առաջարկել ենք հատուկ օգնություն Թվինինգ (Twinning) գործընթացում, որոնք այնուհետև կֆինանսավորվեն: Սա հատուկ գործիք է, որով մեր անդամ երկրների փորձագետները, ովքեր փորձ ունեն այս ոլորտում, օգնում են ձեր Կառավարությանը այս հարցում»։

Սեպտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, թե եվրոպացի մասնագետների կողմից արձանագրված թերությունների հիմնական մասը վերացվել է, ու չէր բացառել, որ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» կարող է դուրս գալ այս տարեվերջ։

«Այդ առումով նաև հիմնական նիստը, որը նախատեսված է 2025 թվականի տարեվերջին, մեծ հավանականությամբ՝ նոյեմբեր ամսին, կտա մեր համար ցանկալի հարցերի պատասխանը, և ես հույս ունեմ, որ էդ ցանկալի հարցը կլինի, որ Հայաստանը դուրս գա եվրոպական ավիացիոն «սև ցուցակից», - ասել էր Խուդաթյանը:

2019 թվականին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում այդ թվում թռիչքային անվտագությանն առնչվող գրեթե չորս տասնյակ խնդիրներ էին հայտնաբերել ու ուժեղացված վերահսկողություն սահմանել կոմիտեի նկատմամբ։ Ամիսներ անց արդեն՝ 2020-ին հայաստանյան ավիաընկերությունները ներառվեցին գործակալության ավիացիոն «սև ցուցակում»։ Եվրոպացի մասնագետներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն է ներշնչում 2 ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ. Ալիև