Նավթի գները երեքշաբթի օրը փոքր-ինչ բարձրացել են՝ նախորդ օրվա ուժեղ աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.06 դոլարով (0.09%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.23 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել է 0.79 դոլարով (1.27%)՝ մեկ բարելի համար հասնելով 63.17 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի արդյունքում WTI նավթի հունվարյան ֆյուչերսները բարձրացել են 0.10 դոլարով (0.17%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.42 դոլարի։ Նախորդ առևտրային նստաշրջանում պայմանագիրը բարձրացել է 0.77 դոլարով (1.32%)՝ մեկ բարելի համար հասնելով 59.32 դոլարի։