Անձը 2022-2024 թթ ընթացքում զբաղվել է կավատությամբ. զուգընկերուհուն ներգրավել է պոռնկության մեջ
Դեկտեմբերի 05, 2025

Անձը 2022-2024 թթ ընթացքում զբաղվել է կավատությամբ. զուգընկերուհուն ներգրավել է պոռնկության մեջ

By Դեկտեմբերի 02, 2025 32

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2022-2024 թվականների ընթացքում կատարել է կավատություն՝ շահադիտական նպատակով զուգընկերուհուն ներգրավել է պոռնկությամբ զբաղվելուն՝ անորոշ շրջանակի անձանց հետ վարձատրության դիմաց պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն: 

ՔԿ–ից հայտնում են, որ բացի այդ, Ա.Ա.-ն պարբերաբար հոգեկան ներգործության է ենթարկել զուգընկերուհուն՝ վերջինիս հասցեին հնչեցնելով սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը, մի քանի անգամ ձեռքերով հարվածել, իսկ հետագայում հետամտել է նրան:

Ա․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասով (կավատությունը), 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) և 196․1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (նախկին զուգընկերոջ կողմից հետամտելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը հույս և վստահություն է ներշնչում 2 ժողովուրդների ապագա համակեցության նկատմամբ. Ալիև