Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը. Reuters
Դեկտեմբերի 05, 2025

Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը. Reuters

By Դեկտեմբերի 02, 2025 31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մինչև նոյեմբերի 28-ը, ժամանակ է տվել երկիրը լքելու համար, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո նա հայտարարել է Վենեսուելայի օդային տարածքի «փակման» մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Թրամփը հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ, սակայն հրաժարվել է այն մանրամասնել:

«Թրամփը մերժել է Մադուրոյի խնդրանքների մեծ մասը 15 րոպեից պակաս տևած զրույցի ընթացքում, սակայն Մադուրոյին տեղեկացրել է, որ ինքը մեկ շաբաթ ունի Վենեսուելան լքելու և ընտանիքի անդամների հետ իր ընտրած վայրը մեկնելու համար։ Այդ անվտանգ անցման ժամկետը լրացել է ուրբաթ օրը, ինչը Թրամփին դրդեց շաբաթ օրը հայտարարել Վենեսուելայի օդային տարածքի փակման մասին», - պնդում է գործակալությունը։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի հետ զրույցի ընթացքում Մադուրոն խոսել է իր և իր ընտանիքի անդամների համար լիակատար համաներման, ինչպես նաև պատժամիջոցների վերացման մասին, այդ թվում՝ ավելի քան 100 վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ սահմանվածների։ Վենեսուելայի առաջնորդը նաև, իբր, առաջարկել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գլխավորի ժամանակավոր կառավարությունը մինչև նոր ընտրությունների անցկացումը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից

Վրաստանը հունվարի 1-ից մուտք գործելու համար բժշկական ապահովագրություն կպահանջի

Թուրքիան պատրաստ է  հրաժարվել ռուսական С-400-ներից հանուն F-35-ների․ ԱՄՆ

Իռլանդիան կհետաքնի դրոնների մոտենալը Զելենսկու նախագահական ինքնաթիռին

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է

Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, անշուշտ, հնարավոր է. Ուշակով

Պուտինը և Մարգարիտա Սիմոնյանը մասնակցել են «RT India»-ի բացման արարողությանը

Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում

Թրամփը նախատեսում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայում խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի մասին

Ուշակովը հնարավոր է համարում Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ ապագայում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. Հայտարարություն

Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

Պուտինն ընթրել է Մոդիի տանը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հարցը

Բելգիայի խորհրդարանն օվացիայով է ընդունել վարչապետի որոշումը ՌԴ-ի ակտիվները ԵՀ-ին հանձնելուց հրաժարվելու մասին