Opta Sports վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտների թարմացված ցանկը, որը գլխավորում է Իսպանիայի ազգային հավաքականը։
Ըստ հարթակի սուպերհամակարգչի հաշվարկների՝ Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 17%։
Հավակնորդների ցանկում երկրորդը Ֆրանսիայի ընտրանին է (14,1%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անգլիան (11,8%)։
Ուշագրավ է, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան միայն 4-րդ հորիզոնականում է՝ 8,7% հավանականությամբ։ Նրան հաջորդում են Գերմանիան (7,1%), Պորտուգալիան (6,6%) և Բրազիլիան (5,6%)։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Սա կլինի պատմության առաջին մունդիալը, որին կմասնակցի 48 հավաքական։