Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Իրան։ Այս մասին, ըստ Mehr-ի, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Այցելության վերաբերյալ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել։ Այցի ճշգրիտ ամսաթիվը քննարկվում է», – ասել է Բաղային՝ հավելելով, որ ամսաթիվը որոշելու աշխատանքները շարունակվում են։
Նախկինում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այցելել է Թեհրան, որտեղ բանակցություններ է վարել իր իրանցի գործընկերների հետ։