Նոր մանրամասներ Աբովյանում տեղի ունեցած դшնшկահարnւթյան դեպքից
Դեկտեմբերի 05, 2025

Նոր մանրամասներ Աբովյանում տեղի ունեցած դшնшկահարnւթյան դեպքից

By Նոյեմբերի 12, 2025 44

Ինչպես նոյեմբերի 10-ին հայտնել էր Shamshyan.com-ը, Աբովյան քաղաքում սպանություն և սպանության փորձ էր տեղի ունեցել քաղաքի ամենամարդաշատ վայրում, տարեցների և երեխաների աչքի առաջ, զարմանալի է, որ  այդ միջադեպի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում՝ բաժնի պետ Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, չեն տիրապետել օպերատիվ իրավիճակին, կարելի է ասել տեղում ոչ միայն դոփել են, այլ նաև աշխատանքում հապաղել են, քանի որ ինչպես տեղեկանում ենք սպանվածի ընկերներից, մինչ այդ՝ ամսիներ առաջ, Գինու փառատոնի օրը միջադեպ է տեղի ունեցել սպանվածի և կասկածյալի միջև, որը այնուհետև օրեր անց շարունակվել է Աբովյան քաղաքում, ինչն էլ դարձել է 24-ամյա երիտասարդի մահվան պատճառ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ, օրը ժամը 17։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը կանչով մենել է Աբովյան 2-րդ միկրոշրջան 20 հասցե և Աբովյան քաղաքի համար 7 հիմանական դպրոցի մոտից դանակահարված քաղաքացու է բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել են, որ դանակահարության  հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքում հաշվառված 24-ամյա Սարգիս Զեյնալյանն է։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն», «առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «խուլիգանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Ումերովը և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների. Զելենսկի

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել

Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Իրաքը պատժամիջոցներ է կիրառել «Հեզբոլլահի» և հուսիների դեմ

Հիշողության թանկացումը կհարվածի ԱՀ-ներին և նոութբուքերին. Գները կբարձրանան 20–50%-ով 2026 թվականին

ԼՂ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս․ Զախարովա

Սննդակարգում երկաթի անբավարարությունը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակվելու ռիսկը․ JI

Ֆինլանդիան հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

Պատերազմի մասին իմացել ենք, ԶՈւ-ն բերվել ա ինչ-որ վիճակի, Արշակ Կարապետյանն ասում էր՝ ամեն ինչ լավ ա