Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղ բանակցությունները հերթական անգամ ձախողվել են
Դեկտեմբերի 05, 2025

Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղ բանակցությունները հերթական անգամ ձախողվել են

By Նոյեմբերի 08, 2025 45

«Թալիբան» շարժման գլխավորած Աֆղանստանի կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Պակիստանի հետ խաղաղ բանակցությունների վերջին փուլը ձախողվել է՝ Իսլամաբադին մեղադրելով «անպատասխանատու և անհամագործակցող» մոտեցման մեջ, ինչն ուժեղացրել է հետագա բռնության վերաբերյալ մտավախությունները, հաղորդում է AFP-ն։ 

Երկու կողմերը հինգշաբթի օրը հանդիպել են Թուրքիայում՝ հոկտեմբերի 19-ին Կատարում Հարավային Ասիայի հարևանների միջև մահացու բախումներից հետո ձեռք բերված հրադադարը հաստատելու համար։

Երկու կողմերն էլ գործնականում ոչինչ չեն ասել քննարկումների բովանդակության մասին, որոնք, ինչպես հայտնի է, կենտրոնացած են եղել բացառապես երկարատև անվտանգության հարցերի վրա։

«Քննարկումների ընթացքում պակիստանյան կողմը փորձել է սեփական անվտանգության համար իր ողջ պատասխանատվությունը բարդել աֆղանական կառավարության վրա, միաժամանակ ոչ մի ցանկություն չցուցաբերելով պատասխանատվություն կրել ո՛չ Աֆղանստանի, ո՛չ էլ իր սեփական անվտանգության համար», - գրել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը սոցիալական ցանցերում։ - «Պակիստանյան պատվիրակության անպատասխանատվությունը և անհամագործակցելու ցանկությունը ոչ մի արդյունք չեն տվել»։ 

Մեկ օր առաջ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլա Թարարը ակնարկել էր, որ բանակցությունները ձախողվում են, հայտարարելով, որ Աֆղանստանի վրա է դրված ահաբեկչությունը կանխելու պարտավորությունները կատարելու պատասխանատվությունը, «որոնք մինչ այժմ չեն կատարվել»։

«Պակիստանը պետք է շարունակի օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները, որոնք անհրաժեշտ են իր ժողովրդի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար», - գրել է նա։

2600 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունեցող երկու նախկին դաշնակիցների հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են՝ կապված Իսլամաբադի այն մեղադրանքների հետ, թե Աֆղանստանը ապաստան է տալիս զինյալ խմբավորումներին, որոնք հարձակումներ են իրականացնում Պակիստանում։

Աֆղանստանի կառավարությունը հետևողականորեն հերքում է այդ մեղադրանքները։

Իսլամաբադն Աֆղանստանի կառավարությունից ցանկանում է երաշխիքներ ստանալ այն մասին, որ այն կդադարեցնի աջակցություն ցուցաբերել զինված կազմակերպություններին, մասնավորապես՝ պակիստանյան «Թալիբան» շարժմանը («Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան»), իսկ Քաբուլն էլ իր հերթոին մեում է նրանց ապաստան տալու լուրերը։

Մինչդեռ Աֆղանստանը ցանկանում է, որ իր տարածքային ինքնիշխանությունը հարգվի և մեղադրում է Իսլամաբադին իր դեմ հանդես եկող զինված խմբավորումներին աջակցելու մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հաղորդմանը

Ումերովը և Ուկրաինայի ԶՈւ ԳՇ պետը մեկնել են ԱՄՆ՝ բանակցությունների. Զելենսկի

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել

Մոգերինին հրաժարական է տվել Եվրոպայի քոլեջի ռեկտորի պաշտոնից

ԱԱԾ-ն ձերբակալել է Արշակ սրբազանին

Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն ու ռուբլին թանկացել են

Իրաքը պատժամիջոցներ է կիրառել «Հեզբոլլահի» և հուսիների դեմ

Հիշողության թանկացումը կհարվածի ԱՀ-ներին և նոութբուքերին. Գները կբարձրանան 20–50%-ով 2026 թվականին

ԼՂ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս․ Զախարովա

Սննդակարգում երկաթի անբավարարությունը մեծացնում է շնչառական վիրուսներով վարակվելու ռիսկը․ JI

Ֆինլանդիան հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել

Հնդկաստանը 2 միլիարդ դոլար կվճարի ռուսական միջուկային սուզանավի վարձակալության համար

ՀՀ ինտերնետ կապուղիներում առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվել է

Պատերազմի մասին իմացել ենք, ԶՈւ-ն բերվել ա ինչ-որ վիճակի, Արշակ Կարապետյանն ասում էր՝ ամեն ինչ լավ ա